SlideShare uma empresa Scribd logo
1 de 44
Եվրոպական արժեքներ և 
ինքնություն. առասպել և 
իրականություն 
Քաղաքական գիտությունների թեկնածու, 
դոցենտ Նարեկ Ս. Գալստյան 
nsgalstyan@gmail.com
Հիպոթեզներ 
1. Չկան եվրոպական արժեքներ կամ դրանք այն չեն, ինչը 
սովորաբար համարում ենք 
2. Կա եվրոպական արժեհամակարգ 
3. Կա եվրոպական ինքնություն, որն ունի երկու` համաեվրոպական 
ու ԵՄ-ի քաղաքացու ինքնության դրսևորումներ 
4. Եվրոպական ինքնությունը ստորադասված է անձի 
ազգային/պետական և տարածաշրջանային ինքնություններին, 
ներկայանում է որպես «աշխարհամասային» 
աշխարհաքաղաքացիական ինքնություն 
5. Եվրոպականի գերարժևորումը ծնում է եվրակենտրոնություն` 
շովինիզմի, ռասիզմի և գաղութարարության միախառնուրդ 
գաղափարախոսություն
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ 
1. Հասկացությունների հստակեցում 
2. Համընդհանուր և առանձնահատուկ արժեք- 
արժեհամակարգեր 
3. «Եվրոպական արժե՞ք», թե՞ «եվրոպական արժեհամակարգ» 
4. Եվրոպական ինքնություն 
5. Եվրակենտրոնությունը և դրա քննադատությունը
Հասկացությունների հստակեցում 
1. Արժեք - մի բանի (նյութական և ոչ նյութական) կարևորությունն է, 
օգտակարությունը սուբյեկտի (անհատի, խմբի, ժողովրդի, 
մարդկության) համար (տե՛ս նաև Շ . Շվարցի սահմանումները ): 
2. Նորմ - մարդկանց վարքի ուղղորդիչ ֆորմալ կամ ոչ ֆորմալ 
սկզբունք: 
3. Արժեհամակարգ – արժեքների աստիճանակարգված համակարգ, 
որտեղ այս կամ ակոնկրետ արժեքի տեղը պայմանավորված է 
սուբյեկտի կյանքում այս պահին կամ ընդհանրապես դրա 
ունեցած կարևորությամբ: 
4. Ինքնություն – կոնկրետ էթնո-ազգային, քաղաքական, կրոնական 
և սոցիալական այլ խմբերին պատկանելության, դրանց հետ 
ինքնանույնացման և դրանց հիմնային հատկանիշների 
ընդունման հիման վրա ձևավորված պատկերացում
Համընդհանուր արժեհամակարգ (Շ. Շվարց) 
1. Ինքնուրույնություն – մտածողության և գործողությունների անկախությունը: 
2. Խթանում – ազարտը, նորությունը, մարտահրավերները կյանքում: 
3. Հեդոնիզմ – հաճույքը և բավարարվածության զգացումը: 
4. Նվաճում – անձնական հաջողությունների ավելացում: 
5. Հզորություն – սոցիալական կարգավիճակը և հեղինակությունը: 
6. Անվտանգություն – ապահովությունը, ներդաշնակությունը և կայունությունը: 
7. Համապատասխանություն – սոցիալական նորմերի և բարքերի պահպանում: 
8. Ավանդույթ – հարգանք սովորույթների և ավանդույթների նկատմամբ: 
9. Բարեսրտություն – մերձավորների բարեկեցության ապահովում: 
10. Ունիվերսալիզմ – ուրիշների և բնության նրանց նկատմամբ 
հանդուրժողականությունն ու պաշտպանությունը
Առանձնահատուկ արժեհամակարգեր 
1. Հանտինգտոնյան քաղաքակրթություններ 
2. «Արևմտյան» և «Արևելյան» («Ասիական») 
արժեհամակարգեր
Հանտինգտոնյան քաղաքակրթություններ
Արևմուտք-Արևելք հակադրություն 
Արևմուտք Արևելք 
Ինդիվիդուալիզմ Կոլեկտիվիզմ 
• Ես/սեփական անձը 
• Անհատական ինքնություն 
• Եզակիություն 
• Սեփական ներդրում 
• Սեփական կարծիք 
• Ընտանիք, խումբ/ 
• Հավաքական ինքնություն 
• Միանմանություն 
• Համագործակցություն 
• Վերապահումների, քննադատության բացառում 
Իրավունք և արտոնություն Պարտք և պարտականություն 
• Անձնական զարգացում 
• Ըստ ժամանակի 
• Հանրության/ուրիշների առջև 
• Խմբային ձեռքբերում 
• Լոյալություն 
• Զիջողականություն 
• Ըստ կարիքի 
Հավասարություն Աստիճանակարգություն 
Անհատականություն և կարողություններ Տարիք, դիրք և կրթություն
Արևմուտք-Արևելք հակադրություն 
Արևմուտք Արևելք 
Սեփական իրավունքների պաշտպանություն Հարգանք 
• Առաջնորդություն 
• Կամավորություն 
• Գաղափարի արտահայտում 
• Արտաքին («կողքից») կարծիք 
• Վաստակած հեղինակություն 
• Համեստություն և ինքնազոհողություն 
• Ուրիշների առաջադրում 
• Ուղղություն ցույց տալ, եթե դիմում են 
• Ամբողջական մտքերի արտահայտում 
• Տրվող հեղինակություն 
Արտահայտչություն Ամաչկոտություն 
• Ինքնարտահայտում 
• Անմիջականություն 
• Սոցիալական կարողություններ են; 
անբովանդակ զրույց 
• Ճկունություն և փոփոխություններ 
• Զսպվածություն, զգացմունքների քողարկում 
• Ձևականություններ 
• Խոսիր, երբ խոսեցնում են 
• Հանդուրժիր ճգնաժամը և ճակատագիրը 
Կողմնորոշում դեպի ժամանակը Կողմնորոշում դեպի իրադարձությունը/մարդը 
• Ճշտապահությունն առաջնահերթ է 
• Անքաղաքավարի է ուշանալը 
• Մարդիկ/հարաբերություններն առաջնահերթ են 
• Անքաղաքավարի է լքել միջոցառումը կամ «ոչ» 
ասել
Արևմուտք-Արևելք հակադրություն 
Արևմուտք Արևելք 
Մասնակիություն Ամբողջականություն 
• Մանրամասներ 
• Գծային 
• Մեկուսացում 
• Կարճաժամկետ հեռանկար 
• Վերլուծական 
• Լայն պատկեր 
• Շրջանաձև 
• Փոխհարաբերություններ 
• Երկարաժամկետ հեռանկար 
• Սինթետիկ 
Ուղղակիություն Անուղղակիություն 
• Բացահայտ 
• Անուղղակի խոսքը նյարդայնացնող է 
• Հակադրվել 
• Նրբանկատություն 
• Ուղիղ խոսքը կարող է վիրավորել 
• Չհակադրվել 
Հստակություն Ներդաշնակություն 
• Իմանալ ով` ինչ է ուզում, կարծում 
• Պնդել կարծիքը 
• Հակամարտությունից խուսափել 
• Համագործակցային/փոխզիջումային
Արևմտյան աշխարհայացք 
Ամերիկյան արժեհամակարգ Եվրոպական արժեհամակարգ 
Ամերիկանիզմ Եվրոպեիզմ 
Ամերիկյան երազանք Եվրոպական երազանք 
Ամերիկանացում Եվրոպականացում 
Hard Power/Կոշտ ուժ Soft Power/Փափուկ ուժ 
Pax Americana Pax Europaea 
Ամերիկյան բացառիկություն Եվրակենտրոնություն
Ինքնություն 
• Ուրիշի, օտարի անհրաժեշտությունը 
• Անհատական (ես) և հավաքական (մենք) 
• Կենսաբանական (մարդ), էթնոազգային (հայ, եզդի, հույն, 
չինացի), կրոնական (քրիստոնյա, բուդդիստ, մուսուլման), 
քաղաքացիական (ՀՀ, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի կամ ԵՄ-ի 
քաղաքացի) 
• Ազգի և ազգային ինքնության մեկնաբանման քաղաքացիական 
(կոնստրուկտիվիզմ, ինստրումենտալիզմ) և էթնիկական 
(պրիմորդիալիզմ) մոտեցումներ
ՀԱՐՑ 
• Կա՞ արդյոք եվրոպական արժեք 
• Կա՞ արդյոք եվրոպական արժեհամակարգ
«Եվրոպական արժե՞ք», թե՞ «եվրոպական 
արժեհամակարգ» 
• Պաշտոնական հայեցակարգ 
• Ակադեմիական հայեցակարգ 
• Հանրային-քաղաքացիական հայեցակարգ
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Պաշտոնական հայեցակարգ 
• Եվրոպական համարվող արժեք-նորմերն ամրագրված և 
ապահովվում են գործնականում բոլոր աշխարհամասերում, 
ոչ միայն Եվրոպայում 
• Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության 
փաստաթղթերում կա ոչ թե «եվրոպական արժեք», այլ 
«համընդհանուր արժեք» ձևակերպումը: 
• Այդ փաստաթղթերի գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Մարդու 
իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948թ.) 
դրույթների իրագործումն է
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Ակադեմիական հայեցակարգ 
Յ. Հաբերմաս, Ժ. Դերիդա 
Աշխարհիկություն Վելֆարիզմ 
Վստահությունը պետության նկատմամբ և 
թերահավատությունը շուկայի ձեռքբերումների 
նկատմամբ 
Ուժի կիրառման նկատմամբ ցածր 
հանդուրժողականություն 
Տեխնոլոգիական առաջընթացից իրատեսական 
ակնկալիքներ 
Բազմակողմանիություն բարեփոխված ՄԱԿ-ի 
շրջանակներում
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Ակադեմիական հայեցակարգ 
Ջ. Մակկորմիկ 
Պետության հետ ինքնանույնացման մերժում Աշխատել ապրելու համար 
Աշխարհաքաղաքացիություն Քրեական իրավունք 
Կոմունիտարիզմ Բազմամշակութայնություն 
Հավաքական հանրություն Աշխարհիկություն 
Վելֆարիզմ Մահապատժի մերժում 
Կայուն զարգացում Հավերժական խաղաղություն 
Ընտանիքի վերանայում Բազմակողմանիություն
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Ակադեմիական հայեցակարգ 
Մ. Էմերսոնի «10 պատվիրանները» 
ժողովրդավարություն, մարդու իրավունքների 
պաշտպանություն ու օրենքի գերակայություն 
Դաշնային բազմամակարդակ կառավարում 
Տեղաշարժի «չորս ազատություններ» Աշխարհիկ կառավարում և բազմամշակութային 
բազմակարծություն 
Մարդկանց, տարածաշրջանների և 
պետությունների միջև սոցիալական 
համախմբվածություն 
Միջազգային հարաբերություններում 
բազմակողմ երկխոսություններ 
Կայուն տնտեսական զարգացում՝ հանուն 
ապագա սերունդների բարօրության 
Խուսափել ուժի կիրառումից կամ դրա 
սպառնալիքից 
Ազգայնականության մերժում և քաղաքացիների 
բազմակի ինքնության խրախուսում 
Լինել բաց, ներառող և ինտեգրող վերը 
նշվածներին հավատարիմ հարևանների 
նկատմամբ
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Ակադեմիական հայեցակարգ 
Ընդհանրություններ 
Աշխարհիկություն Կայուն զարգացում 
Վելֆարիզմ Ազգայնականության մերժում, բազմակի 
ինքնություն, աշխարհաքաղաքացիություն 
Բազմակողմանիություն միջազգային 
հարաբերություններում 
Բազմամշակութայնություն 
Խաղաղասիրություն
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• Անդամ-պետությունների միջև արժեքային ընդհանրություն 
տեսնում է քաղաքացիների 49%-ը, չի տեսնում` 41%-ը, չի 
կողմնորոշվում` 9%-ը: 
• Ընդհանուր արժեքներ տեսնում են ամենաշատը Սլովակիայի 
(70%), Լեհաստանի (68%), Չեխիայի (63%), Բուլղարիայի (63%) 
և Մալթայի (60%), ամենաշատը չեն տեսնում` Լատվիայի (62%), 
Հունաստանի (55%), Ֆրանսիայի (54%), Պորտուգալիայի (52%) 
քաղաքացիները: 
• Ոչ եվրոպական երկրների համեմատությամբ, եվրոպական 
երկրների միջև ընդհանրություն տեսնում է 59%-ը, չի տեսնում` 
26%-ը:
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
Ընդհանուր արժեքներ 
մարդու իրավունքները (43%) հավասարությունը (20%) 
մարդու կյանքի նկատմամբ հարգանքը (43%) համերաշխությունը (15%) 
խաղաղությունը (40%) հանդուրժողականությունը (15%) 
ժողովրդավարությունը (28%) անձի ինքնաիրացումը (11%) 
անձի ազատությունը (23%) այլ մշակույթների նկատմամբ հարգանքը (9%) 
օրենքի գերակայությունը (21%) կրոնը (5%)
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքներ 
խաղաղությունը (37%) մարդու կյանքի նկատմամբ հարգանքը (16%) 
մարդու իրավունքները (34%) համերաշխությունը (14%) 
ժողովրդավարությունը (30%) հավասարությունը (11%) 
անձի ազատությունը (18%) հանդուրժողականությունը (10%) 
օրենքի գերակայությունը (18%) անձի ինքնաիրացումը (4%) 
այլ մշակույթների նկատմամբ հարգանքը (16%) կրոնը (4%)
Եվրոպական արժեք-արժեհամակարգ 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• քաղաքացիների հարաբերական մեծամասնությունն ունի ընդհանուր արժեքային 
համայնքին պատկանելության զգացում, որը սակայն թույլ է ու նվազման միտում ունի. 
այդ ինքնանույնացումն աճում է ոչ եվրոպական երկրների հետ համեմատության 
ժամանակ, որը, սակայն, ևս ունի նվազման միտում - ընդհանրության փոփոխական 
զգացում 
• քաղաքացիներն ունեն ընդհանրական արժեքներ, որոնց աստիճանակարգությունը, 
սակայն, տարբերվում է ինչպես երկրից երկիր, այնպես էլ «պաշտոնական» և 
«ակադեմիական» աստիճանակարգություններից 
• ԵՄ-ի «պաշտոնական» արժեքներն ասոցացվում են նրա հետ, սակայն քաղաքացիների 
հավաքական ատկերացումն արժեքային աստիճանակարգության մասին տարբերվում 
է արժեքային այն առաջնահերթություններից, որոնք նրանք ասոցացնում են ԵՄ-ի հետ: 
• հավասարությունն ու արդարությունն ավելի կարևոր են, քան անձի ազատությունները 
(66% vs. 29%) - կոմունիտարիզմ 
• եվրոպացիների` տնտեսական կայուն զարգացման գաղափարի դեռևս ոչ լիարժեք 
արմատավորվածություն
ՀԱՐՑ 
• Կա՞ արդյոք եվրոպական ինքնություն 
• Համատեղելի՞ են արդյոք ազգային և եվրոպական 
ինքնությունները
Եվրոպական ինքնություն 
• որքան «ցածր» է սոցիալական խումբը, այնքան ավելի հստակ 
և ամուր է նրա հետ անհատի ինքնանույնականացումը, և, 
հակառակը, սոցիալական ավելի «բարձր» հանրույթի 
անդամների ինքնանույնացումը դրա հետ համեմատաբար 
ավելի թույլ է 
• եվրոպական ինքնության դեպքում ենթադրվում է, որ 
եվրոպական բոլոր կամ, առնվազն, ԵՄ-ի անդամ- 
պետությունների ժողովուրդներն ունեն հավաքական, 
ընդհանուր ինքնություն (հիմնված արժեքային ընդհանուր 
պատկերացումների վրա), որով նրանք իրենց «մենքը» 
տարբերում են «ուրիշներից»
Եվրոպական ինքնություն 
Պաշտոնական հայեցակարգ 
• 1973թ. ԵԸ-ի ընդունած «Եվրոպական ինքնության 
հռչակագիրը» փորձում էր, ի հեճուկս եվրակենտրոնության, 
սահմանել եվրոպական առանձնահատկությունը` խարսխված 
ընդհանուր ժառանգության և տեսլականի վրա: 
• 1995թ. «Եվրոպական ինքնության խարտիան » խարսխված էր 
եվրոպական ինքնության քաղաքացիական ըմբռնման վրա, 
դրա կառուցումը տեսնում էր ԵՄ-ի շրջանակներում՝ 
միասնական քաղաքացիության հիման վրա: Եվրոպացի 
լինելը ոչ թե ծննդի, այլ կրթության հարց է
Եվրոպական ինքնություն 
Ակադեմիական հայեցակարգ 
• Եվրոպական ինքնության գոյությունը/հնարավորությունն 
ընդունողներ և մերժողներ 
• Եվրոպական և ազգային ինքնությունների 
համատեղելիությունն ընդունողներ և մերժողներ
Եվրոպական ինքնություն 
Ակադեմիական հայեցակարգ 
• Եվրոպական ինքնությունը կառուցվում է ԵՄ-ի 
շրջանակներում (Լ. Մարաչ, Կ. Ֆերստիխ) 
• ԵՄ-ից դուրս եվրոպական ինքնությունը և նրանից ներս 
ձևավորվող քաղաքացիական ինքնությունը կլինեն մասամբ 
համընկող, բայց ոչ նույնական (Ջ. Մակկորմիկ) 
• Հետմատերիալիստական արժեքներով բնորոշվող 
աշխարհաքաղաքացիական ոչ-ինքնություն (Ռ. Ինգլհարթ)
Եվրոպական ինքնություն 
Ակադեմիական հայեցակարգ 
• Եվրոպան` որպես տարբեր մշակույթների և ժողովուրդների 
ընկերակցություն, որոնց ավելի շուտ համախմբում են քաղաքական 
և տնտեսական շարժառիթները, քան ընդհանուր արժեքները (Է. 
Սմիթ) 
• Եվրոպան` տարատեսակ ինքնությունների համակեցություն է: 
Որոշումների ընդունման հիմքն ազգային-պետական շահերն են, 
այլ ոչ թե ընդհանուր արժեքները: «Եվրոպացի ժողովուրդ » 
ստեղծելու փոխարեն պետք է կարևորվի «եվրոպական 
ժողովուրդների» համակեցությունը՝ պաշտպանելով Եվրոպայի 
բազմազանությունը (Բ. Լաֆֆան) 
• Եվրոպական միասնության նախագիծն առաջ է մղվում 
մայրաքաղաքակներում` էլիտաների կողմից, և չունի հանրային 
մեծ աջակցություն, ի տարբերություն պատմական խոր արմատներ 
ունեցող ազգային ինքնության (Թ. Ռիսե, Է. Հաաս, Մ. Մայեր)
Եվրոպական ինքնություն 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• Համաեվրոպական ինքնություն (ներառում է եվրոպական 
բոլոր երկրները) 
• ԵՄ -ի քաղաքացիական ինքնություն (ներառում է միայն ԵՄ-ի 
անդամ-երկրները)
Եվրոպական ինքնություն 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• Եվրոպացիների մոտ առկա է բազմակի ինքնություն. ազգային 
ինքնանույնացումն ամենաբարձրն է՝ 94%, հաջորդը 
տարածաշրջանային ինքնանույնացումն է՝ 91%, ապա 
եվրոպացի՝ 74% և աշխարհի քաղաքացի՝ 64% լինելը: 
• միայն ազգային քաղաքացիական ինքնանույնացում` 42%-ը, 
սկզբում՝ ազգայինին, ապա եվրոպականին՝ 47%-ը, իսկ 
սկզբում՝ եվրոպականին, ապա՝ ազգայինին՝ միայն 5%, և 
միայն եվրոպականին` ընդամենը 2%-ը
Եվրոպական ինքնություն 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
Ազգային ինքնության բնութագրիչներ Եվրոպական ինքնության բնութագրիչներ 
ազգի/պետության ներկայացուցիչ լինելը (42%) եվրոպացի զգալը (41%) 
տվյալ երկրում ծնված լինելը (42%) Եվրոպայում ծնված լինելը (39%) 
ազգային մշակութային ավանդույթների կրող 
լինելը (37%) 
եվրոպական մշակութային ավանդույթների 
կրող լինելը (31%) 
տվյալ երկրի պաշտոնական լեզվի (կամ 
լեզուներից մեկի) իմացությունը (29%) 
ԵՄ-ի քաղաքացու իրավունքների (օրինակ, 
ընտրական) կիրառումը (29%) 
քաղաքացիական իրավունքների (օրինակ, 
ընտրական) կիրառումը (29%) 
եվրոպական պետությունում մեծացած լինելը 
(27%) 
տվյալ երկրում մեծացած լինելը (25%) ի հավելում մայրենիին՝ եվրոպական որևէ այլ 
լեզվի իմացությունը (18%) 
ծնողներից առնվազն մեկի՝ տվյալ 
ազգի/պետության ներկայացուցիչ լինելը (13%) 
ծնողներից առնվազն մեկի եվրոպացի լինելը 
(11%) 
քրիստոնյա լինելը (10%) քրիստոնյա լինելը (7%) 
տվյալ երկրի որևէ կազմակերպությունում 
ընդգրկված լինելը (5%) 
ԵՄ-ի այլ քաղաքացիների հետ միասին որևէ 
կազմակերպությունում ակտիվությունը (5%)
Եվրոպական ինքնություն 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը կապվածություն է 
զգում, նախ, իր երկրի (91%), ապա՝ բնակավայրի (87%) և հետո 
միայն՝ ԵՄ-ի հետ (46%): 
• ԵՄ-ի որոշ երկրների բնակչության մեծամասնությունը, 
հակառակը, ավելի շատ կապվածություն է զգում հենց ԵՄ-ի հետ` 
Լյուքսեմբուրգ (67%), Բելգիա (59%), Լեհաստան (57%), Լատվիա 
(57%), Գերմանիա (55%), Հունգարիա (54%), Բուլղարիա (53%) և 
Սլովակիա (51%): 
• ԵՄ-ի 20 անդամ-երկրներում կապվածությունը ԵՄ-ի հետ չի 
գերազանցում 50%-ը: Իսկ ԵՄ-ի հետ ամենաքիչ կապվածության 
ռեկորդակիրներ են Կիպրոսը (24%), Հունաստանը (27%), Մեծ 
Բրիտանիան (29%), Նիդերլանդները (35%), Չեխիան (35%), Շվեդիան 
(36%), Ֆինլանդիան (37%) և Լիտվան (39%):
Եվրոպական ինքնություն 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• ԵՄ-ի ու նրա ինստիտուտների նկատմամբ հանրային 
վստահությունն անկում է ապրում. Խորհրդարան` 39%, 
Հանձնաժողով` 35%, ԵԿԲ` 34%, ողջ ԵՄ-ի նկատմամբ 
վստահությունը` 31%, անվստահությունը` 58%:
Եվրոպական ինքնություն 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• ո՞ր գործոններն են առավել նպաստել ԵՄ -ի քաղաքացիների 
համայնքի զգացման ձևավորմանը , 
մշակութային ընդհանրությունը` 28%-ը, պատմությունը և 
տնտեսությունը 23%-ը, սպորտը՝ 22%-ը, արժեքները՝ 19%-ը, 
աշխարհագրությունը՝ 18%-ը, լեզուները՝ 14%-ը, 
համերաշխությունն աղքատ տարածաշրջանների հետ և 
նորարարությունները, գիտությունն ու տեխնոլոգիաները՝ 13%- 
ը, առողջապահությունը, կրթությունը և կենսաթոշակները՝ 12%- 
ը, կրոնը՝ 11%-ը, օրենքները՝ 10%-ը, իսկ 5%-ն էլ գտնում է, որ 
այդպիսի զգացում ընդհանրապես չունի:
Եվրոպական ինքնություն 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• ԵՄ-ի բնակիչներն ունեն եվրոպական ինքնության երկակի ու տարբեր 
հիմքերի վրա կառուցվող ըմբռնում՝ համաեվրոպական և ԵՄ-ի 
քաղաքացիական 
• Քաղաքացիների նշանակալի մասն ունի երկակի քաղաքացիական 
ինքնության զգացում՝ ազգային-եվրոպական, որտեղ նրանք 
առաջնայնությունը տալիս են ազգայինին: Մյուս կողմից էլ, սա վկայում է 
նաև, որ միայն եվրոպական ինքնություն ունեցողները կամ ազգայինի 
համեմատ դրան նախապատվություն տվողները չնչին տոկոս են 
կազմում 
• Մեծամասնությունը (59%) մասամբ կամ ամբողջությամբ արդեն ունի ԵՄ- 
ի քաղաքացիական ինքնություն` ի հավելում ազգային քաղաքացիական 
ինքնության: Բայց դա անհամաչափ է զարգացած անդամ- 
պետությունների քաղաքացիների մոտ`՝անկախ նրանից, թե երբ են այդ 
երկրներն անդամակցել ԵՄ-ին:
Եվրոպական ինքնություն 
Հանրային-քաղաքացիական հայեցակարգ 
• Բնակչության մեծ մասը (55% ընդ. 43%-ի) տեղյակ չէ ԵՄ-ի 
քաղաքացու իր իրավունքներից 
• ԵՄ-ում սեփական ձայնի լսելիության ցուցանիշներն անկում են 
ապրում. այսօր այդպես կարծում է բնակչության 29%-ը, հակառակ 
կարծիքին է 66%-ը: 
• Առավելապես կարևորվում են ազատ տեղաշարժն ու 
խաղաղությունը ԵՄ-ի ներսում: Սակայն քաղաքացիների 
մեծամասնությունը (55-86%` կախված ԵՄ-ի կոնկրետ 
ձեռքբերումից) գտնում է, որ ԵՄ-ի ձեռքբերումներից անձնական 
օգուտ չունի 
• Գերակշիռ մեծամասնությունը (74%) չի համարում, որ եվրոն ինչ-որ 
կերպ ամրապնդել է եվրոպացի լինելու զգացումը
ՀԱՐՑ 
• Կա՞ն արդյոք բարձր/լավ և ցածր/վատ մշակույթներ 
• Ի՞նչ են արևմտակենտրոնությունը (եվրակենտրոնությունը, 
ամերիկենտրոնությունը), չինակենտրոնությունը, 
աֆրոկենտրոնությունը
Եվրակենտրոնություն 
• Եվրոպայի կամ եվրոպացիների վրա կենտրոնացվածություն, 
մասնավորապես, եվրոպական կամ անգլո-ամերիկյան արժեքների և 
փորձի տեսնակյունից 
• եվրոպական մշակույթի և պատմության վրա կենտրոնացվածություն, 
որը բացառում է աշխարհի ավելի լայն ընկալումը և եվրոպական 
մշակույթին շնորհում է գերապատվություն մյուսների նկատմամբ 
• էթնոկենտրոնության դեպք, երբ սեփական էթնիկ խումբը կամ 
հասարակությունը համարվում է գերակա մյուսների նկատմամբ՝ այլ 
խմբերն ու հասարակությունները գնահատելով սեփական 
հասարակության տեսանկյունից ու նրան բնորոշ չափանիշներով: 
• մտածողության ձև, երբ ոչ եվրոպական հասարակությունները 
գնահատվում են եվրոպացիների (ավելի լայն՝ Արևմուտքի) մշակութային 
պատկերացումներով ու չափանիշներով
Եվրակենտրոնության քննադատություն 
• ո՛չ «Ասիան», ո՛չ էլ «Եվրոպան» չպետք է ընկալվեն որպես 
միմյանց նկատմամբ հայելային հակադրությունից ծնված 
երևույթներ (Պ. Բագ) 
• Եվրակենտրոնության դրսևորումը գաղութային նվաճումների 
շրջանն է (Է. Փեդգեն) 
• Եվրոպայի պատմությունը մինչև 1945թ. ներկայացվում էր 
եվրակենտրոն դիրքերից: Լուսավորչական հայացքները ևս 
կրում էին մեծամտության կնիք: Եվրոպայի գերազանցության 
պատկերացումները զգալի էին անգամ Երկրորդ 
աշխարհամարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո (Մ. Վինթլ)
Եվրակենտրոնության քննադատություն (Ի. Վալլերշթայն) 
• սոցիալական գիտությունն իր ինստիտուցիոնալ պատմության 
ողջ ընթացքում եղել է եվրակենտրոն 
• եվրակենտրոնությունը նման է բազմագլուխ հիդրայի 
• առնվազն վերջին 3-4 տասնամյակում եվրակենտրոնությունը 
սուր քննադատության է ենթարկվում
Եվրակենտրոնության հիդրան (Ի. Վալլերշթայն) 
1. Պատմության մեջ 
2. Հասարակագիտության համընդհանրության 
(ունիվերսալիզմի) սահմանափակության մեջ 
3. (Արևմտյան) քաղաքակրթության մասին նրա 
պատկերացումների մեջ 
4. Հասարակագիտության արևելականության (օրիենտալիզմի) 
մեջ 
5. Առաջընթացի տեսությունը պարտադրելու մեջ
Եվրակենտրոնության էությունը 
փիլիսոփայական կամ գաղափարախոսական հոսանք, որը 
բացահայտորեն կամ քողարկված հայտարարում է մշակութային 
ոլորտում եվրոպական ժողովուրդների և արևմտյան 
քաղաքակրթության գերակայությունն այլ ժողովուրդների ու 
քաղաքակրթությունների նկատմամբ, եվրոպական կենսակերպի 
գերակայությունն ու եվրոպական ժողովուրդների խաղացած 
բացառիկ դերակատարումը համաշխարհային պատմության մեջ: 
Արևմուտքի անցած պատմական ուղին համարվում է միակ 
ճշմարիտը կամ, գոնե, ընդօրինակելին: Այն, փաստորեն, 
էթնոկենտրոնության կամ ազգայնամոլության՝ այլ էթնիկ խմբերի, 
ազգերի ստորադասման և նրանց նկատմամբ սեփականի 
գերազանցության դրսևորումներից մեկն է
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ 
ՀԱՄԱՐ

Mais conteúdo relacionado

Mais de nareksgalstyan

Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըՓոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըnareksgalstyan
 
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսԵվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսnareksgalstyan
 
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...nareksgalstyan
 
Հղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումՀղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումnareksgalstyan
 
Կուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներԿուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներnareksgalstyan
 
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներԸնտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներnareksgalstyan
 
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտՔաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտnareksgalstyan
 

Mais de nareksgalstyan (7)

Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկություններըՓոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
Փոքր պետությունների արտաքին քաղաքական վարքի առանձնահատկությունները
 
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրսԵվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
Եվրոպական միություն․ հայացք դրսից և դեպի դուրս
 
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
“West vs. North” or “West & North”: A Geopolitical Trilemma for Armenia’s s...
 
Հղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներումՀղումները գիտական հրապարակումներում
Հղումները գիտական հրապարակումներում
 
Կուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներԿուսակցաշինության հիմունքներ
Կուսակցաշինության հիմունքներ
 
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներԸնտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
Ընտրարշավի ռազմավարական պլանավորման հիմունքներ
 
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտՔաղաքական և կուսակցական մենեջմենտ
Քաղաքական և կուսակցական մենեջմենտ
 

Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն

  • 1. Եվրոպական արժեքներ և ինքնություն. առասպել և իրականություն Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Ս. Գալստյան nsgalstyan@gmail.com
  • 2. Հիպոթեզներ 1. Չկան եվրոպական արժեքներ կամ դրանք այն չեն, ինչը սովորաբար համարում ենք 2. Կա եվրոպական արժեհամակարգ 3. Կա եվրոպական ինքնություն, որն ունի երկու` համաեվրոպական ու ԵՄ-ի քաղաքացու ինքնության դրսևորումներ 4. Եվրոպական ինքնությունը ստորադասված է անձի ազգային/պետական և տարածաշրջանային ինքնություններին, ներկայանում է որպես «աշխարհամասային» աշխարհաքաղաքացիական ինքնություն 5. Եվրոպականի գերարժևորումը ծնում է եվրակենտրոնություն` շովինիզմի, ռասիզմի և գաղութարարության միախառնուրդ գաղափարախոսություն
  • 3. ԿԱՌՈՒՑՎԱԾՔ 1. Հասկացությունների հստակեցում 2. Համընդհանուր և առանձնահատուկ արժեք- արժեհամակարգեր 3. «Եվրոպական արժե՞ք», թե՞ «եվրոպական արժեհամակարգ» 4. Եվրոպական ինքնություն 5. Եվրակենտրոնությունը և դրա քննադատությունը
  • 4. Հասկացությունների հստակեցում 1. Արժեք - մի բանի (նյութական և ոչ նյութական) կարևորությունն է, օգտակարությունը սուբյեկտի (անհատի, խմբի, ժողովրդի, մարդկության) համար (տե՛ս նաև Շ . Շվարցի սահմանումները ): 2. Նորմ - մարդկանց վարքի ուղղորդիչ ֆորմալ կամ ոչ ֆորմալ սկզբունք: 3. Արժեհամակարգ – արժեքների աստիճանակարգված համակարգ, որտեղ այս կամ ակոնկրետ արժեքի տեղը պայմանավորված է սուբյեկտի կյանքում այս պահին կամ ընդհանրապես դրա ունեցած կարևորությամբ: 4. Ինքնություն – կոնկրետ էթնո-ազգային, քաղաքական, կրոնական և սոցիալական այլ խմբերին պատկանելության, դրանց հետ ինքնանույնացման և դրանց հիմնային հատկանիշների ընդունման հիման վրա ձևավորված պատկերացում
  • 5. Համընդհանուր արժեհամակարգ (Շ. Շվարց) 1. Ինքնուրույնություն – մտածողության և գործողությունների անկախությունը: 2. Խթանում – ազարտը, նորությունը, մարտահրավերները կյանքում: 3. Հեդոնիզմ – հաճույքը և բավարարվածության զգացումը: 4. Նվաճում – անձնական հաջողությունների ավելացում: 5. Հզորություն – սոցիալական կարգավիճակը և հեղինակությունը: 6. Անվտանգություն – ապահովությունը, ներդաշնակությունը և կայունությունը: 7. Համապատասխանություն – սոցիալական նորմերի և բարքերի պահպանում: 8. Ավանդույթ – հարգանք սովորույթների և ավանդույթների նկատմամբ: 9. Բարեսրտություն – մերձավորների բարեկեցության ապահովում: 10. Ունիվերսալիզմ – ուրիշների և բնության նրանց նկատմամբ հանդուրժողականությունն ու պաշտպանությունը
  • 6. Առանձնահատուկ արժեհամակարգեր 1. Հանտինգտոնյան քաղաքակրթություններ 2. «Արևմտյան» և «Արևելյան» («Ասիական») արժեհամակարգեր
  • 8. Արևմուտք-Արևելք հակադրություն Արևմուտք Արևելք Ինդիվիդուալիզմ Կոլեկտիվիզմ • Ես/սեփական անձը • Անհատական ինքնություն • Եզակիություն • Սեփական ներդրում • Սեփական կարծիք • Ընտանիք, խումբ/ • Հավաքական ինքնություն • Միանմանություն • Համագործակցություն • Վերապահումների, քննադատության բացառում Իրավունք և արտոնություն Պարտք և պարտականություն • Անձնական զարգացում • Ըստ ժամանակի • Հանրության/ուրիշների առջև • Խմբային ձեռքբերում • Լոյալություն • Զիջողականություն • Ըստ կարիքի Հավասարություն Աստիճանակարգություն Անհատականություն և կարողություններ Տարիք, դիրք և կրթություն
  • 9. Արևմուտք-Արևելք հակադրություն Արևմուտք Արևելք Սեփական իրավունքների պաշտպանություն Հարգանք • Առաջնորդություն • Կամավորություն • Գաղափարի արտահայտում • Արտաքին («կողքից») կարծիք • Վաստակած հեղինակություն • Համեստություն և ինքնազոհողություն • Ուրիշների առաջադրում • Ուղղություն ցույց տալ, եթե դիմում են • Ամբողջական մտքերի արտահայտում • Տրվող հեղինակություն Արտահայտչություն Ամաչկոտություն • Ինքնարտահայտում • Անմիջականություն • Սոցիալական կարողություններ են; անբովանդակ զրույց • Ճկունություն և փոփոխություններ • Զսպվածություն, զգացմունքների քողարկում • Ձևականություններ • Խոսիր, երբ խոսեցնում են • Հանդուրժիր ճգնաժամը և ճակատագիրը Կողմնորոշում դեպի ժամանակը Կողմնորոշում դեպի իրադարձությունը/մարդը • Ճշտապահությունն առաջնահերթ է • Անքաղաքավարի է ուշանալը • Մարդիկ/հարաբերություններն առաջնահերթ են • Անքաղաքավարի է լքել միջոցառումը կամ «ոչ» ասել
  • 10. Արևմուտք-Արևելք հակադրություն Արևմուտք Արևելք Մասնակիություն Ամբողջականություն • Մանրամասներ • Գծային • Մեկուսացում • Կարճաժամկետ հեռանկար • Վերլուծական • Լայն պատկեր • Շրջանաձև • Փոխհարաբերություններ • Երկարաժամկետ հեռանկար • Սինթետիկ Ուղղակիություն Անուղղակիություն • Բացահայտ • Անուղղակի խոսքը նյարդայնացնող է • Հակադրվել • Նրբանկատություն • Ուղիղ խոսքը կարող է վիրավորել • Չհակադրվել Հստակություն Ներդաշնակություն • Իմանալ ով` ինչ է ուզում, կարծում • Պնդել կարծիքը • Հակամարտությունից խուսափել • Համագործակցային/փոխզիջումային
  • 11. Արևմտյան աշխարհայացք Ամերիկյան արժեհամակարգ Եվրոպական արժեհամակարգ Ամերիկանիզմ Եվրոպեիզմ Ամերիկյան երազանք Եվրոպական երազանք Ամերիկանացում Եվրոպականացում Hard Power/Կոշտ ուժ Soft Power/Փափուկ ուժ Pax Americana Pax Europaea Ամերիկյան բացառիկություն Եվրակենտրոնություն
  • 12. Ինքնություն • Ուրիշի, օտարի անհրաժեշտությունը • Անհատական (ես) և հավաքական (մենք) • Կենսաբանական (մարդ), էթնոազգային (հայ, եզդի, հույն, չինացի), կրոնական (քրիստոնյա, բուդդիստ, մուսուլման), քաղաքացիական (ՀՀ, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի կամ ԵՄ-ի քաղաքացի) • Ազգի և ազգային ինքնության մեկնաբանման քաղաքացիական (կոնստրուկտիվիզմ, ինստրումենտալիզմ) և էթնիկական (պրիմորդիալիզմ) մոտեցումներ
  • 13. ՀԱՐՑ • Կա՞ արդյոք եվրոպական արժեք • Կա՞ արդյոք եվրոպական արժեհամակարգ
  • 14. «Եվրոպական արժե՞ք», թե՞ «եվրոպական արժեհամակարգ» • Պաշտոնական հայեցակարգ • Ակադեմիական հայեցակարգ • Հանրային-քաղաքացիական հայեցակարգ
  • 15. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Պաշտոնական հայեցակարգ • Եվրոպական համարվող արժեք-նորմերն ամրագրված և ապահովվում են գործնականում բոլոր աշխարհամասերում, ոչ միայն Եվրոպայում • Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության փաստաթղթերում կա ոչ թե «եվրոպական արժեք», այլ «համընդհանուր արժեք» ձևակերպումը: • Այդ փաստաթղթերի գլխավոր նպատակը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948թ.) դրույթների իրագործումն է
  • 16. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Ակադեմիական հայեցակարգ Յ. Հաբերմաս, Ժ. Դերիդա Աշխարհիկություն Վելֆարիզմ Վստահությունը պետության նկատմամբ և թերահավատությունը շուկայի ձեռքբերումների նկատմամբ Ուժի կիրառման նկատմամբ ցածր հանդուրժողականություն Տեխնոլոգիական առաջընթացից իրատեսական ակնկալիքներ Բազմակողմանիություն բարեփոխված ՄԱԿ-ի շրջանակներում
  • 17. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Ակադեմիական հայեցակարգ Ջ. Մակկորմիկ Պետության հետ ինքնանույնացման մերժում Աշխատել ապրելու համար Աշխարհաքաղաքացիություն Քրեական իրավունք Կոմունիտարիզմ Բազմամշակութայնություն Հավաքական հանրություն Աշխարհիկություն Վելֆարիզմ Մահապատժի մերժում Կայուն զարգացում Հավերժական խաղաղություն Ընտանիքի վերանայում Բազմակողմանիություն
  • 18. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Ակադեմիական հայեցակարգ Մ. Էմերսոնի «10 պատվիրանները» ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն ու օրենքի գերակայություն Դաշնային բազմամակարդակ կառավարում Տեղաշարժի «չորս ազատություններ» Աշխարհիկ կառավարում և բազմամշակութային բազմակարծություն Մարդկանց, տարածաշրջանների և պետությունների միջև սոցիալական համախմբվածություն Միջազգային հարաբերություններում բազմակողմ երկխոսություններ Կայուն տնտեսական զարգացում՝ հանուն ապագա սերունդների բարօրության Խուսափել ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից Ազգայնականության մերժում և քաղաքացիների բազմակի ինքնության խրախուսում Լինել բաց, ներառող և ինտեգրող վերը նշվածներին հավատարիմ հարևանների նկատմամբ
  • 19. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Ակադեմիական հայեցակարգ Ընդհանրություններ Աշխարհիկություն Կայուն զարգացում Վելֆարիզմ Ազգայնականության մերժում, բազմակի ինքնություն, աշխարհաքաղաքացիություն Բազմակողմանիություն միջազգային հարաբերություններում Բազմամշակութայնություն Խաղաղասիրություն
  • 20. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • Անդամ-պետությունների միջև արժեքային ընդհանրություն տեսնում է քաղաքացիների 49%-ը, չի տեսնում` 41%-ը, չի կողմնորոշվում` 9%-ը: • Ընդհանուր արժեքներ տեսնում են ամենաշատը Սլովակիայի (70%), Լեհաստանի (68%), Չեխիայի (63%), Բուլղարիայի (63%) և Մալթայի (60%), ամենաշատը չեն տեսնում` Լատվիայի (62%), Հունաստանի (55%), Ֆրանսիայի (54%), Պորտուգալիայի (52%) քաղաքացիները: • Ոչ եվրոպական երկրների համեմատությամբ, եվրոպական երկրների միջև ընդհանրություն տեսնում է 59%-ը, չի տեսնում` 26%-ը:
  • 21. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Հանրային-քաղաքացիական հայեցակարգ Ընդհանուր արժեքներ մարդու իրավունքները (43%) հավասարությունը (20%) մարդու կյանքի նկատմամբ հարգանքը (43%) համերաշխությունը (15%) խաղաղությունը (40%) հանդուրժողականությունը (15%) ժողովրդավարությունը (28%) անձի ինքնաիրացումը (11%) անձի ազատությունը (23%) այլ մշակույթների նկատմամբ հարգանքը (9%) օրենքի գերակայությունը (21%) կրոնը (5%)
  • 22. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Հանրային-քաղաքացիական հայեցակարգ ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքներ խաղաղությունը (37%) մարդու կյանքի նկատմամբ հարգանքը (16%) մարդու իրավունքները (34%) համերաշխությունը (14%) ժողովրդավարությունը (30%) հավասարությունը (11%) անձի ազատությունը (18%) հանդուրժողականությունը (10%) օրենքի գերակայությունը (18%) անձի ինքնաիրացումը (4%) այլ մշակույթների նկատմամբ հարգանքը (16%) կրոնը (4%)
  • 23. Եվրոպական արժեք-արժեհամակարգ Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • քաղաքացիների հարաբերական մեծամասնությունն ունի ընդհանուր արժեքային համայնքին պատկանելության զգացում, որը սակայն թույլ է ու նվազման միտում ունի. այդ ինքնանույնացումն աճում է ոչ եվրոպական երկրների հետ համեմատության ժամանակ, որը, սակայն, ևս ունի նվազման միտում - ընդհանրության փոփոխական զգացում • քաղաքացիներն ունեն ընդհանրական արժեքներ, որոնց աստիճանակարգությունը, սակայն, տարբերվում է ինչպես երկրից երկիր, այնպես էլ «պաշտոնական» և «ակադեմիական» աստիճանակարգություններից • ԵՄ-ի «պաշտոնական» արժեքներն ասոցացվում են նրա հետ, սակայն քաղաքացիների հավաքական ատկերացումն արժեքային աստիճանակարգության մասին տարբերվում է արժեքային այն առաջնահերթություններից, որոնք նրանք ասոցացնում են ԵՄ-ի հետ: • հավասարությունն ու արդարությունն ավելի կարևոր են, քան անձի ազատությունները (66% vs. 29%) - կոմունիտարիզմ • եվրոպացիների` տնտեսական կայուն զարգացման գաղափարի դեռևս ոչ լիարժեք արմատավորվածություն
  • 24. ՀԱՐՑ • Կա՞ արդյոք եվրոպական ինքնություն • Համատեղելի՞ են արդյոք ազգային և եվրոպական ինքնությունները
  • 25. Եվրոպական ինքնություն • որքան «ցածր» է սոցիալական խումբը, այնքան ավելի հստակ և ամուր է նրա հետ անհատի ինքնանույնականացումը, և, հակառակը, սոցիալական ավելի «բարձր» հանրույթի անդամների ինքնանույնացումը դրա հետ համեմատաբար ավելի թույլ է • եվրոպական ինքնության դեպքում ենթադրվում է, որ եվրոպական բոլոր կամ, առնվազն, ԵՄ-ի անդամ- պետությունների ժողովուրդներն ունեն հավաքական, ընդհանուր ինքնություն (հիմնված արժեքային ընդհանուր պատկերացումների վրա), որով նրանք իրենց «մենքը» տարբերում են «ուրիշներից»
  • 26. Եվրոպական ինքնություն Պաշտոնական հայեցակարգ • 1973թ. ԵԸ-ի ընդունած «Եվրոպական ինքնության հռչակագիրը» փորձում էր, ի հեճուկս եվրակենտրոնության, սահմանել եվրոպական առանձնահատկությունը` խարսխված ընդհանուր ժառանգության և տեսլականի վրա: • 1995թ. «Եվրոպական ինքնության խարտիան » խարսխված էր եվրոպական ինքնության քաղաքացիական ըմբռնման վրա, դրա կառուցումը տեսնում էր ԵՄ-ի շրջանակներում՝ միասնական քաղաքացիության հիման վրա: Եվրոպացի լինելը ոչ թե ծննդի, այլ կրթության հարց է
  • 27. Եվրոպական ինքնություն Ակադեմիական հայեցակարգ • Եվրոպական ինքնության գոյությունը/հնարավորությունն ընդունողներ և մերժողներ • Եվրոպական և ազգային ինքնությունների համատեղելիությունն ընդունողներ և մերժողներ
  • 28. Եվրոպական ինքնություն Ակադեմիական հայեցակարգ • Եվրոպական ինքնությունը կառուցվում է ԵՄ-ի շրջանակներում (Լ. Մարաչ, Կ. Ֆերստիխ) • ԵՄ-ից դուրս եվրոպական ինքնությունը և նրանից ներս ձևավորվող քաղաքացիական ինքնությունը կլինեն մասամբ համընկող, բայց ոչ նույնական (Ջ. Մակկորմիկ) • Հետմատերիալիստական արժեքներով բնորոշվող աշխարհաքաղաքացիական ոչ-ինքնություն (Ռ. Ինգլհարթ)
  • 29. Եվրոպական ինքնություն Ակադեմիական հայեցակարգ • Եվրոպան` որպես տարբեր մշակույթների և ժողովուրդների ընկերակցություն, որոնց ավելի շուտ համախմբում են քաղաքական և տնտեսական շարժառիթները, քան ընդհանուր արժեքները (Է. Սմիթ) • Եվրոպան` տարատեսակ ինքնությունների համակեցություն է: Որոշումների ընդունման հիմքն ազգային-պետական շահերն են, այլ ոչ թե ընդհանուր արժեքները: «Եվրոպացի ժողովուրդ » ստեղծելու փոխարեն պետք է կարևորվի «եվրոպական ժողովուրդների» համակեցությունը՝ պաշտպանելով Եվրոպայի բազմազանությունը (Բ. Լաֆֆան) • Եվրոպական միասնության նախագիծն առաջ է մղվում մայրաքաղաքակներում` էլիտաների կողմից, և չունի հանրային մեծ աջակցություն, ի տարբերություն պատմական խոր արմատներ ունեցող ազգային ինքնության (Թ. Ռիսե, Է. Հաաս, Մ. Մայեր)
  • 30. Եվրոպական ինքնություն Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • Համաեվրոպական ինքնություն (ներառում է եվրոպական բոլոր երկրները) • ԵՄ -ի քաղաքացիական ինքնություն (ներառում է միայն ԵՄ-ի անդամ-երկրները)
  • 31. Եվրոպական ինքնություն Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • Եվրոպացիների մոտ առկա է բազմակի ինքնություն. ազգային ինքնանույնացումն ամենաբարձրն է՝ 94%, հաջորդը տարածաշրջանային ինքնանույնացումն է՝ 91%, ապա եվրոպացի՝ 74% և աշխարհի քաղաքացի՝ 64% լինելը: • միայն ազգային քաղաքացիական ինքնանույնացում` 42%-ը, սկզբում՝ ազգայինին, ապա եվրոպականին՝ 47%-ը, իսկ սկզբում՝ եվրոպականին, ապա՝ ազգայինին՝ միայն 5%, և միայն եվրոպականին` ընդամենը 2%-ը
  • 32. Եվրոպական ինքնություն Հանրային-քաղաքացիական հայեցակարգ Ազգային ինքնության բնութագրիչներ Եվրոպական ինքնության բնութագրիչներ ազգի/պետության ներկայացուցիչ լինելը (42%) եվրոպացի զգալը (41%) տվյալ երկրում ծնված լինելը (42%) Եվրոպայում ծնված լինելը (39%) ազգային մշակութային ավանդույթների կրող լինելը (37%) եվրոպական մշակութային ավանդույթների կրող լինելը (31%) տվյալ երկրի պաշտոնական լեզվի (կամ լեզուներից մեկի) իմացությունը (29%) ԵՄ-ի քաղաքացու իրավունքների (օրինակ, ընտրական) կիրառումը (29%) քաղաքացիական իրավունքների (օրինակ, ընտրական) կիրառումը (29%) եվրոպական պետությունում մեծացած լինելը (27%) տվյալ երկրում մեծացած լինելը (25%) ի հավելում մայրենիին՝ եվրոպական որևէ այլ լեզվի իմացությունը (18%) ծնողներից առնվազն մեկի՝ տվյալ ազգի/պետության ներկայացուցիչ լինելը (13%) ծնողներից առնվազն մեկի եվրոպացի լինելը (11%) քրիստոնյա լինելը (10%) քրիստոնյա լինելը (7%) տվյալ երկրի որևէ կազմակերպությունում ընդգրկված լինելը (5%) ԵՄ-ի այլ քաղաքացիների հետ միասին որևէ կազմակերպությունում ակտիվությունը (5%)
  • 33. Եվրոպական ինքնություն Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • Քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը կապվածություն է զգում, նախ, իր երկրի (91%), ապա՝ բնակավայրի (87%) և հետո միայն՝ ԵՄ-ի հետ (46%): • ԵՄ-ի որոշ երկրների բնակչության մեծամասնությունը, հակառակը, ավելի շատ կապվածություն է զգում հենց ԵՄ-ի հետ` Լյուքսեմբուրգ (67%), Բելգիա (59%), Լեհաստան (57%), Լատվիա (57%), Գերմանիա (55%), Հունգարիա (54%), Բուլղարիա (53%) և Սլովակիա (51%): • ԵՄ-ի 20 անդամ-երկրներում կապվածությունը ԵՄ-ի հետ չի գերազանցում 50%-ը: Իսկ ԵՄ-ի հետ ամենաքիչ կապվածության ռեկորդակիրներ են Կիպրոսը (24%), Հունաստանը (27%), Մեծ Բրիտանիան (29%), Նիդերլանդները (35%), Չեխիան (35%), Շվեդիան (36%), Ֆինլանդիան (37%) և Լիտվան (39%):
  • 34. Եվրոպական ինքնություն Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • ԵՄ-ի ու նրա ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունն անկում է ապրում. Խորհրդարան` 39%, Հանձնաժողով` 35%, ԵԿԲ` 34%, ողջ ԵՄ-ի նկատմամբ վստահությունը` 31%, անվստահությունը` 58%:
  • 35. Եվրոպական ինքնություն Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • ո՞ր գործոններն են առավել նպաստել ԵՄ -ի քաղաքացիների համայնքի զգացման ձևավորմանը , մշակութային ընդհանրությունը` 28%-ը, պատմությունը և տնտեսությունը 23%-ը, սպորտը՝ 22%-ը, արժեքները՝ 19%-ը, աշխարհագրությունը՝ 18%-ը, լեզուները՝ 14%-ը, համերաշխությունն աղքատ տարածաշրջանների հետ և նորարարությունները, գիտությունն ու տեխնոլոգիաները՝ 13%- ը, առողջապահությունը, կրթությունը և կենսաթոշակները՝ 12%- ը, կրոնը՝ 11%-ը, օրենքները՝ 10%-ը, իսկ 5%-ն էլ գտնում է, որ այդպիսի զգացում ընդհանրապես չունի:
  • 36. Եվրոպական ինքնություն Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • ԵՄ-ի բնակիչներն ունեն եվրոպական ինքնության երկակի ու տարբեր հիմքերի վրա կառուցվող ըմբռնում՝ համաեվրոպական և ԵՄ-ի քաղաքացիական • Քաղաքացիների նշանակալի մասն ունի երկակի քաղաքացիական ինքնության զգացում՝ ազգային-եվրոպական, որտեղ նրանք առաջնայնությունը տալիս են ազգայինին: Մյուս կողմից էլ, սա վկայում է նաև, որ միայն եվրոպական ինքնություն ունեցողները կամ ազգայինի համեմատ դրան նախապատվություն տվողները չնչին տոկոս են կազմում • Մեծամասնությունը (59%) մասամբ կամ ամբողջությամբ արդեն ունի ԵՄ- ի քաղաքացիական ինքնություն` ի հավելում ազգային քաղաքացիական ինքնության: Բայց դա անհամաչափ է զարգացած անդամ- պետությունների քաղաքացիների մոտ`՝անկախ նրանից, թե երբ են այդ երկրներն անդամակցել ԵՄ-ին:
  • 37. Եվրոպական ինքնություն Հանրային-քաղաքացիական հայեցակարգ • Բնակչության մեծ մասը (55% ընդ. 43%-ի) տեղյակ չէ ԵՄ-ի քաղաքացու իր իրավունքներից • ԵՄ-ում սեփական ձայնի լսելիության ցուցանիշներն անկում են ապրում. այսօր այդպես կարծում է բնակչության 29%-ը, հակառակ կարծիքին է 66%-ը: • Առավելապես կարևորվում են ազատ տեղաշարժն ու խաղաղությունը ԵՄ-ի ներսում: Սակայն քաղաքացիների մեծամասնությունը (55-86%` կախված ԵՄ-ի կոնկրետ ձեռքբերումից) գտնում է, որ ԵՄ-ի ձեռքբերումներից անձնական օգուտ չունի • Գերակշիռ մեծամասնությունը (74%) չի համարում, որ եվրոն ինչ-որ կերպ ամրապնդել է եվրոպացի լինելու զգացումը
  • 38. ՀԱՐՑ • Կա՞ն արդյոք բարձր/լավ և ցածր/վատ մշակույթներ • Ի՞նչ են արևմտակենտրոնությունը (եվրակենտրոնությունը, ամերիկենտրոնությունը), չինակենտրոնությունը, աֆրոկենտրոնությունը
  • 39. Եվրակենտրոնություն • Եվրոպայի կամ եվրոպացիների վրա կենտրոնացվածություն, մասնավորապես, եվրոպական կամ անգլո-ամերիկյան արժեքների և փորձի տեսնակյունից • եվրոպական մշակույթի և պատմության վրա կենտրոնացվածություն, որը բացառում է աշխարհի ավելի լայն ընկալումը և եվրոպական մշակույթին շնորհում է գերապատվություն մյուսների նկատմամբ • էթնոկենտրոնության դեպք, երբ սեփական էթնիկ խումբը կամ հասարակությունը համարվում է գերակա մյուսների նկատմամբ՝ այլ խմբերն ու հասարակությունները գնահատելով սեփական հասարակության տեսանկյունից ու նրան բնորոշ չափանիշներով: • մտածողության ձև, երբ ոչ եվրոպական հասարակությունները գնահատվում են եվրոպացիների (ավելի լայն՝ Արևմուտքի) մշակութային պատկերացումներով ու չափանիշներով
  • 40. Եվրակենտրոնության քննադատություն • ո՛չ «Ասիան», ո՛չ էլ «Եվրոպան» չպետք է ընկալվեն որպես միմյանց նկատմամբ հայելային հակադրությունից ծնված երևույթներ (Պ. Բագ) • Եվրակենտրոնության դրսևորումը գաղութային նվաճումների շրջանն է (Է. Փեդգեն) • Եվրոպայի պատմությունը մինչև 1945թ. ներկայացվում էր եվրակենտրոն դիրքերից: Լուսավորչական հայացքները ևս կրում էին մեծամտության կնիք: Եվրոպայի գերազանցության պատկերացումները զգալի էին անգամ Երկրորդ աշխարհամարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո (Մ. Վինթլ)
  • 41. Եվրակենտրոնության քննադատություն (Ի. Վալլերշթայն) • սոցիալական գիտությունն իր ինստիտուցիոնալ պատմության ողջ ընթացքում եղել է եվրակենտրոն • եվրակենտրոնությունը նման է բազմագլուխ հիդրայի • առնվազն վերջին 3-4 տասնամյակում եվրակենտրոնությունը սուր քննադատության է ենթարկվում
  • 42. Եվրակենտրոնության հիդրան (Ի. Վալլերշթայն) 1. Պատմության մեջ 2. Հասարակագիտության համընդհանրության (ունիվերսալիզմի) սահմանափակության մեջ 3. (Արևմտյան) քաղաքակրթության մասին նրա պատկերացումների մեջ 4. Հասարակագիտության արևելականության (օրիենտալիզմի) մեջ 5. Առաջընթացի տեսությունը պարտադրելու մեջ
  • 43. Եվրակենտրոնության էությունը փիլիսոփայական կամ գաղափարախոսական հոսանք, որը բացահայտորեն կամ քողարկված հայտարարում է մշակութային ոլորտում եվրոպական ժողովուրդների և արևմտյան քաղաքակրթության գերակայությունն այլ ժողովուրդների ու քաղաքակրթությունների նկատմամբ, եվրոպական կենսակերպի գերակայությունն ու եվրոպական ժողովուրդների խաղացած բացառիկ դերակատարումը համաշխարհային պատմության մեջ: Արևմուտքի անցած պատմական ուղին համարվում է միակ ճշմարիտը կամ, գոնե, ընդօրինակելին: Այն, փաստորեն, էթնոկենտրոնության կամ ազգայնամոլության՝ այլ էթնիկ խմբերի, ազգերի ստորադասման և նրանց նկատմամբ սեփականի գերազանցության դրսևորումներից մեկն է